Լրահոս
Օրվա լրահոսը

Մելանյա Մարգարյանը դարձել է ֆեյսբուքյան ակտիվիստ՝ հանուն «Փակ շուկայի». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2013 20:38

«Երկու երեխաներս ուսանողներ են ու արդեն երկու ամիս է չեն կարողանում նորմալ իրենց դասերով զբաղվել: Նստում են պարապելու`էդ ակցիա կոչվածը սկսվում ա, գալիս ձայները քցում են…բարձրախոսներն էլ էնքան բարձր են, որ կարծես մեր տանն են խոսում: Մենք հոգնել ենք: Ամեն օր նույն բանը կրկնվում է, մի օր չի, երկու օր չի: Մենք էլ հարեւաններով էինք որոշել գալ, բայց էդ աղմուկի մեջ չես հասկանում`ում ինչ ասես: Անընդհատ նույն բանը կրկնում են`շուկան վերականգնեք, շուկան վերականգնեք: Իրենք տեսել ե՞ն տարիներ շարունակ շուկան ի՞նչ վիճակում էր: Տարիներ շարունակ մենք ենք ապրել առնետների հարեւանությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Պարոնյան 2  հասցեի բնակիչ Հովսեփ Հովսեփյանը:

hovsep

Բնակչի դժգոհությունը վերաբերվում է այն ամենօրյա ակցիաներին, որոնց անցկացվում են «Փակ շուկայի» հարակից տարածքում`«Փրկենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնող խմբի կողմից: Քաղաքացին գոհ է, որ գոնե իրավապահներն են կարգ պահպանում, թե չէ «էդ ակտիվիստներից ինչ ասես սպասելի է»: «Փակ շուկայի» հարակից շենքերի բնակիչներն այսօր ակտիվիստներին սպասում էին շուկայի հարակից տարածքում`իրենց դժգոհությունները նրանց փոխանցելու համար, սակայն, վերջիններս այսօր այնտեղ չեկան:

Անկախ ամեն ինչից, Հովսեփ Հովսեփյանը շատ գոհ է, որ Փակ շուկան վերակառուցվել եւ աշխատում է, մանավանդ, որ հուշարձանն, իր կարծիքով, մեծամասամբ պահպանվել է իր նախկին տեսքով: Նա գոհ է եւ տարածքի բարեկարգ վիճակից եւ շուկայի գներից, շուկայի սեփականատիրոջից էլ շատ շնորհակալ է: 

Մաշտոց-5Գ հասցեի բնակիչ Ալեքսանդր Գրիգորյանն էլ, ով ակտիվ մասնակցել է հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ընթացող ակցիաներին, մեր հարցին ի պատասխան`չի՞ պատրաստվում ակտիվիստների մի խումբ էլ ինքը կազմել եւ պայքարել բնակիչների անդորրի համար, հորդորեց, որ դա անեն լրատվամիջոցները. «Լրատվամիջոցները թող իրենց լուսաբանումներում այդ ակտիվիստներին հորդորեն`զբաղվել սեփական գործերով, որովհետեւ, եթե ամեն մարդ իր գործով զբաղվի ու այլոց գործերին չխանգարի, բոլորի համար լավ կլինի»: 

Պարոնյան-4 հասցեի բնակչուհի Մելանյա Մարգարյանն էլ այդ ակցիաների պատճառով սոցցանցերում է ակտիվիստ դարձել. «Լուսամուտից նայում եմ շուկային`ուրախանում եմ. տարածքը մաքուր, մարդիկ հանգիստ առեւտուր են անում, բայց էդ ակտիվիստները, որ գալիս գոռում-գոչում են, բարկանում եմ: Անգամ Ֆեյսբուքում մի քանի անգամ գրագրություն արեցի, որ հանգիստ թողեք մեզ, թողեք մեր բնակարաններում հանգիստ մնանք, ի՞նչ եք աղմուկ բարձրացրել, պարապ ե՞ք, բանուգործ չունե՞ք»: 

Փառանձեմ Ներսիսյանն էլ, ով շուկայի դիմացի մայթի վրա գտնվող շենքում է բնակվում, երկրորդ հարկում, դժգոհում է, որ ակցիաներն անմիջապես իր պատուհանի տակ են լինում ու այդ ժամերին «էլ չգիտեմ`տանից ուր փախչեմ»:

paranzem

«Ի՞նչ են ուզում`չեմ հասկանում: Եթե հենց սկզբից գային իրենց ասելիքով`միգուցե հասկանայի, բայց հիմա`ի՞նչ են ուզում: Մարդը ավարտել է, մենք էլ հաճույք ենք զգում էդ շուկայից օգտվելուց: Մի օր պատուհանից ասացի`ի՞նչ եք ուզում, ինչի՞ եք եկել, էնպես բղավեցին-աղմկեցին…Պետք չէ, էլի, նման բաներ անել: Լավին էլ են բողոքում, վատին էլ`մարդ էս ժողովրդի իրոք չի հասկանում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նախ կուզեի ելույթ ունեցող փոխկապով բնակիչին մի խորհուրդ տալ, որ նորմալ չես քնում որևհետև՝ քաշտ նորմայից շատ ավել է, պատճառը՝ քո և հարևաններիդ ստամոքսով մտածելն է:
    Ինչ վերաբերվում է՝ ակտիվիստներին, նրանք բոլորովին ակտիվիստներ չեն: Նրանք երկրի, ազգի, ժողովրդի՝ խիղճն են, պատիվը, ինքնասիրությունը:
    Ակտիվիստները,՝ երեկվա, այսինքն մինչև 90-ական թվականները, ԲՈՒՀ-րում՝ կոմերիտմիության
    քարտուղարներն էին, որոնք Լենինյաններից հետո դարձան՝ Կեվորկով-յաններ, իսկ այսօր երկրի
    թալանչիներ, քանի որ ժողովուրդը անխելք է, հետամնաց է, վախկոտ է, մորթապաշտ է, կարճամիտ է:
    Ինչ վերաբերվում է առնետների վերանալուն, ապա առնետները չեն վերացել, նրանք քաշվել են՝
    դեպի Բաղրամյան 26 և իրենց Նժդեհականներ են կոչում:
    Ինչ վերաբերվում է հարևանի Եվրոպաներից խոսելուց, ապա կբերեմ ընդհանենը մեկ օրինակ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննից, որտեղ՝ Tondi-51, 53, 55, 57 հասցեում արդեն հարյուր տարուց ավել գտնվում էր՝ Նիկոլայ երկրորդի ժամանակով կառուցված՝ Мотросовский полк-ը:
    1992-1993թթ-րին Սովետական զորքը հեռանալուց հետո, շինությունից մնացել էր, մի ավերակ, որի
    վկայությունն է 57 հասցեում դեռ վերանորոգման մեջ գտնվողը: Պետության կողմից կար մեկ որոշում, նշված չորս շենքերը աճուրդով կստանա այն կազմակերպությունը, որը կբերի իր հին տեսքին և շահագործի, իր հայացողությամբ, և այն դեպքում, երբ լավ գիտրնք, տեղացիների վերաբերմունքը՝ իրենց Սիբիր աքսորողներին, որի մասին կարելի է շատ երկար խոսել: Տասնյակ օրինակներ կարելի է բերել, նաև այլ Եվրոպական երկրներից, բայց մեր ժողովրդին չես համոզի, քանի ,որ Լֆիկը իր ձեռքերով վերացրել է առնետներին, որի ապացույցն էր մի կնոջ պատմածը, Լֆիկի սուրբ լինելու պատճառը:
    Բայց եթե շինության կեսը չավիրեր առնետները այդտեղից չէին հեռանա:
    Ազգը ունի գիտակցության բարձր դրսևորումով մարդկանց մի խումբ, որոնց գլխավորում են, իրենց կյանքով հազարապատիկ անգամներ գործերով ապացուցած, և հանդիպել են սոված շների հաչոցների դիմադրության, առանց հասկանալու, իսկ եթե նորից պատերազմ լինի՝ Լֆի՞կն է ձեզ պշտպանելու, թե՞ նրա հաստագլուխ, խաշակալած ուղեղներովը: Թե՞ նրանց համար է՝ Նարեկացին, Քուչակը, Կոմիտասը, Խաչատուրյանը, Թումանյանը, Չարենցը, Սևակը, Շիրազը, և շատ շատ հանճարներ, որոնք, թող ներեն, իրենց անունը բաց թողելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031