Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի մշակույթի նախարարը բացել Հայկական ազգային հիշատակի կենտրոնը

Հոկտեմբեր 21,2013 20:26

Ֆրանսիայի մշակույթի նախարար Օռելի Ֆիլիպետին հոկտեմբերի 20-ին Դեսին քաղաքում հանդիսավոր արարողությամբ բացել է Հայկական հիշատակի ազգային կենտրոնը: Փարիզից հայտնում է ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանը:

Բացման արարողության ճառում նախարարն ասել է. «Երբեք չպետք է մոռանալ, թե ինչ է եղել 1915թ., պետք է շարունակել պատմական աշխատանքը (…) Հայոց ցեղասպանության փաստը հաստատված է պետության [Ֆրանսիայի]  օրենսդրությամբ»:

«Ժխտման քարոզչությունն ընդունելն անթույլատրելի է: Այդ պատճառով, համաձայն պետության ղեկավար Օլանդի հանձնառության, կառավարությունը իրավական միջոցներ է ձեռնարկում, ապահովելու այն սկզբունքները, որոնք սահմանված են մեր սահմանադրությամբ և մեր միջազգային և Եվրոպայի նկատմամբ պարտավորություններով», – ասել է նա:

Ազգային կենտրոնը շենքը գերժամանակակից կառույց է 900մ2 տարածությամբ: Այն ունի գրադարան, 100մ2 տարածքով արխիվային նյութերի սրահ և համաժողովի սենյակ:

Կենտրոնում կա մոտ 12 հազար գիրք և 110 հազար փաստաթուղթ «որի մի մասը մշակվել է, նույն ձևաչափի է բերվել և թվայնացվել է»: Դրանք կապված են «պատմության, հիշողությունների, լեզվի, մշակույթի, արվեստի և հայերի արտագաղթի» հետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031