Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի գործով» ամբաստանյալներից հետո անակնկալ է մատուցում տուժողներից մեկը

Հոկտեմբեր 21,2013 19:07

Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի եւ նրա չորս ընկերներին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքների ենթարկելու գործով այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել տուժող էդգար Նիկոյանը:

Տուժող Արտակ Բայադյանը պարզվեց հերթապահության էր, Արկադի Աղաջանյանը արտերկրում, Գարիկ Սողոմոնյանն էլ հայտնի չէր, թե որտեղ է:
Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատարանը ձեռնպահ է մնում նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելուց եւ հերթական նիստի համար նրանց ուղարկելու են ծանուցագրեր:

Էդգար Նիկոյանը լրացուցիչ ցուցմունք տվեց, այնպես ինչպես լրացուցիչ ցուցմունքներ էին տվել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, Նորայր Հայրապետյանն ու Արթուր Բաբլոյանը: Հիշեցնենք, որ հենց ամբաստանյալների լրացուցիչ ցուցմունքները պատճառ դարձան, որպեսզի լրացուցիչ ցուցմունք տան եւ հարցաքննության կանչվեն նորից տուժողները:

Hrasnaqar_1

Ամբաստանյալներից Գարիկ Մարգարյան անակնկալ հայտնեց, որ ինքը հարվածել է  տուժող Արկադի Բայադյանին, ամբաստանյալ Արթուր Բաբլոյանն ասաց, որ ինքը հարվածել է  տուժող Գարիկ Սողոմոնյանին, իսկ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանն ասաց, թե ինքն է հարվածել հանգուցյալ ռազմական բժիշկ Վահե Ավետյանին: Նախաքննության մարմնի «Միասնական դիտավորության» հոդվածը հօդս ցնդեց, եւ անհատականացվեց գործողությունները: Տուժողներն էլ միասնական պնդում էին, որ բոլոր ամբաստանյալներն իրենց ծեծել են, բոլորը:

Այսօր տուժող, Վահե Ավետյանի բաջանաղ Էդգար Նիկոյանն ասաց, թե ինքը ծեծի է ենթարկվել տուժող Արկադի Աղաջանյանին պաշտպանելիս, որ իրեն «ամբաստանյալներն առանձնահատուկ ծեծի չեն ենթարկել», որ նրանց դեմքերը չի տեսել, նրանց չի հիշում, տեսել է միայն ձեռքերը:

Hrasnaqar_2

Ամբաստանյալներից Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին էլ, թե Արկադի Աղաջանյանը դատարանում ցուցմունք է տվել եւ հայտնել, որ իրեն այս ամբաստանյալներից որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, հետեւաբար, ո՞ւմ եք պաշտպանել, տուժողը չկարողացավ պատասխանել, իսկ դատարանն էլ կարճ ընդմիջում հայտարարեց, ցուցմունքը «ճշտելու» համար: Պարզվեց նախաքննության ժամանակ,  տուժող Արկադի Աղաջանյանն իսկապես ասել էր. «բոլորն էլ կռիվ էին անում, ինձ հարվածող մարդ իրանց մեջ չկար»:

Ամբաստանյալ Արման Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, թե տուժողն արժանահավատ ցուցմունքներ չի տալիս, քանի որ նախ կաշկանդված է նրանով, որ Վահե Ավետյանի բաջանաղն է, եւ ընտանիքի անդամներն են ճնշում հավանաբար, եւ նաեւ ասաց, թե նախաքննության ժամանակ նա ճիշտ է ասել, քանի որ իմացել է, թե տեսախցիկներն արձանագրել են ամեն բան, իսկ երբ իմացել է, որ տեսախցիկը չի արձանագրել, նա փոխել է իր ցուցմունքը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 25-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սաֆարովները, երկրի առաջին դեմքի խնամակալությամբ, շուտով ազատ են արձակվելու: Անիծվեն՝
    երկրի, ազգի, ժոքովրդի մեջքը կոտրողները:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031