Լրահոս
Օրվա լրահոսը

Ջանը՝ որպես քաղաքական կատեգորիա

Հոկտեմբեր 21,2013 17:52

Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ֆինանսական համահարթեցմանն առնչվող մի օրենքի նախագիծ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համայնքների խոշորացմանը վերաբերող մի քանի դիտարկում ներկայացրեց, ապա դիմեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, ով ներկայացրել էր այդ օրենքի նախագիծը՝ «Խնդրում եմ ուշադրության առարկա դարձրեք մեր խմբակցության առաջարկները՝ համայնքների խոշորացման հետ կապված, պարոն Տերտերյան ջան»:

Այդ վերջին «ջանը» այնքան շեշտված էր, որ արժանացավ նիստը վարող Էդուարդ Շարմազանովի ռեպլիկին՝ «ամեն ինչ ջանից է սկսվում, գնում է դեպի համոզում…»: Եվ, հավանաբար, կառուցողական մթնոլորտը պահպանելու եւ աշխատանքի համար հաճելի մթնոլորտ ստեղծելու համար, որի մասին այսօր առավոտյան ակնարկում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը,  ԱԺ փոխնախագահը հաջորդ ելույթ ունեցողին հրավիրեց խոսափողի մոտ՝ «համեցեք, պարոն Պողոսյան ջան»:

Թեւան Պողոսյանն էլ դուրս չեկավ այս համոզումային-կառուցողական ծիրից եւ «շնորհակալություն, պարոն Շարմազանով ջան»-ով սկսեց իր ելույթը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ հիմարություններով են զբաղված: Մի՞ թե՛ սրանցից կարելի է լուրջ բան սպասել:

  2. Spartak says:

    Ոչ մի բան էլ չի կարելի սպասել:Դպրոցական մակարդակ, միջակության հասնող անլրջություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031