Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազանության նոր շքերթ` Մաշտոցի պուրակում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2013 17:19

Մաշտոցի պուրակում «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներին այսօր սպասում էին «կարմիր գլխարկները»`ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցները:

B_03

Ակտիվիստների հավաքվելուց հետո սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը իրենց ակտիվիստներին` «կարմիր գլխարկներին» հավաքվելու կոչ արեց, հետո շարունակեց. «Այսօր հավաքվել ենք պուրակում հայտարարելու, որ պուրակը ոչ մեկի կողմից սեփականաշնորհված չէ, եւ պարտավոր ենք ասել, որ «Փակ շուկան» շահագործվում է եւ ճարտարապետական ոչ մի փոփոխության չի ենթարկվել: Հուշարձանը վերականգնվել է: Այն մարդկանց, որոնք փորձում են շահարկել, անուններ տալ, մեղավոր գտնել, մենք պետք է միաձայն ասենք, որ Հայաստանում ոչ ճիշտ շարժում են սկսել: Սկսել են քայլեր անել այն մարդկանց դեմ, որոնք իրենց գործունեությունն ու բիզնեսը ծավալում են Հայաստանում: Այն մարդկանց դեմ, որոնք ոչ թե արտահանում են իրենց գումարները , այլ Հայաստանում ստեղծում աշխատատեղեր: Հարց եմ ուզում տալ, իսկ այն կողմը, որ դեմ է շուկայի շահագործմանը, գոնե մեկ աշխատատեղ ստեղծե՞լ է , թե՞ոչ»:

Շուկայի ազատագրման նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանն էլ հակադարձեց Ռոբերտ Ահարոնյանին. «Պուրակն ազատագրել ենք բոլորի, այդ թվում նրանց համար, թող օգտվեն: Այն, որ ընտրել են կարմիր գլխարկները, ծիծաղելի է: Նրանց արդեն ղըզըլ-բաշ ենք անվանել, կարմիր գլխարկներ: Որքան մեզ հայտնի է պատմությունից, թուրքական ղըզըլ-բաշ ցեղերը անունով են եկել այստեղ, դա նշանակում է ղըզըլ-բաշերը արդեն քաղաքի կենտրոնում են, փորձում են գրավել քաղաքը ներսից»:

Տիգրան Խզմալյանի խոսքով, «կարմիր գլխարկների» տերերը նրանց վարձել են, որ քաղաքացիական բախումներին նպաստեն. «Իրենց այստեղ բերողները եւ մարդիկ, որոնք իրենց վարձն են տալիս, քաղաքացիական բախումներ եւ պատերազմ են պատրաստում: Ամեն ինչ կանենք, որ դա չլինի»:

Պուրակում ակտիվիստները կատակում էին, թե բազմազանության նոր շքերթ է սկսվել` նկատի ունենալով դեղին ու կարմիր գլխարկավորներին:

B_01B_04

Շուկան ազատագրողների նախաձեռնությունը այսօր պուրակում հայտարարեց, որ ակցիա չեն անելու` դերասան Վարդան Պետրոսյանի հետ կատարված վթարի պատճառով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031