Կենդանիների բարեկեցության «Դինգո Թիմ» ՀԿ նախագահ Օվսաննա Հովսեփյանը և Pro Paws բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը Հոկտեմբերի 14-16–ը մասնակցել են Բարսելոնայում կայացած «Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային 16-րդ համաժողովին», որին մասնակցում էին ավելի քան 300 կենդանապաշտպան կազմակերպություններ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Հայաստանն այս համաժողովին ներկայանում էր առաջին անգամ։
Համաժողովի շրջանակներում Օվսաննա Հովսեփյանն ու Նարե Արամյանն այցելել են նաև Բարսելոնայի La Lliga շների և կատուների կացարան, մանրամասն ծանոթացել կացարանի աշխատելաոճին:
Բոլոր մասնակիցներին բաժանվել է Դինգո Թիմի մասին պատմող բուկլետներ, ներկայացվել՝ Թիմի աշխատանքները: