«Ազատություն» ռադիոկայան. Վերջին տվյալներով՝ 6 մարդ զոհվել, 20 մարդ վիրավորվել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորներից յոթի վիճակը գնահատվում է որպես ծանր, «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչությունից:
Ռուսաստանյան գործակալությանը իրավապահ մարմիններից հայտնել են, որ ըստ նախնական տեղեկատվության՝ ավտոբուսում գործել է առայժմ չպարզված պայթուցիկ սարք, և որպես վարկածներից մեկը կարող է դիտարկվել ահաբեկչությունը:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեում ևս հաստատել են, որ գործել է պայթուցիկ սարք:
Ի սկզբանե չի բացառվել նաև գազային սարքավորման պայթյունի վարկածը, սակայն ոստիկանությունը այն հաստատող տվյալների չի տիրապետում:
Կարդացեք նաև
Արման Հովհաննիսյան