Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյան. Երբ քաղաքական գործիչների նյարդերը տեղի են տալիս և տղամարդկային լեզվով են բանավիճում

Հոկտեմբեր 21,2013 16:16

Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան «բանավեճի» վերաբերյալ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իր մեկնաբանությունը տվեց նաեւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը։

Նա նշեց, որ տեղի է ունեցել քաղաքակիրթ բանավեճ, և երկուսն էլ իրենց կարծիքին մնալով կոռեկտ՝ հեռացել են: ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը ոչ թե դեմ է եղել, որ Արթուր Բաղդասարյանը դառնա Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, այլ բանավեճը ֆեդերացիայի նախագահի ընտրության գործառույթների շուրջ է եղել, որը կապված է եղել նաև սպորտի նախարարի հետ։ Լրագրողներից մեկի հարցին` ընտրախախտումնե՞ր են եղել, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Չէի ասի ընտրախախտում, ուղղակի եղել է տղամարդկային բանավեճ, որի ընթացքում յուրաքանչյուրն իր կարծիքն է հայտնել»: Պատգամավորը նաեւ հավելեց, որ կարող են լինել դեպքեր, երբ քաղաքական գործիչների նյարդերը տեղի են տալիս և տղամարդկային լեզվով են բանավիճում։ Մեկ այլ հարցի` թե Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանն իրարից «խռո՞վ են» հեռացել, Մարգարյանը չպատասխանեց՝ նշելով, որ ավելացնելու ոչինչ չունի։

Նելի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Արթուր Բաղդասարյանի հետ բանավիճելիս, պարզապես զրուցելիս նորմալ մարդը ո՞նց կարող է չնյարդայնանալ՝ հիշելով նրա քաղաքական անցյալը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031