Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Հոկտեմբեր 21,2013 15:35

Հաշվի առնելով մայրաքաղաքի տրանսպորտային հոսքերի ծանրաբեռնվածության առկա և հետագայում աճման միտումը` Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում նախաձեռնվել են նոր շրջանցիկ ճանապարհների, տրանսպորտային հանգույցների, հետիոտն անցումների կառուցման ու փողոցների բարեկարգման ծավալուն աշխատանքներ` նպատակ ունենալով դրանց գործարկմամբ էականորեն բարելավել երթևեկության վիճակը:
Այս համատեքստում Ուլնեցի և Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոմայրուղու կառուցումը զգալիորեն կբեռնաթափի Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց և Ռուբինյանց-Սևակ փողոցների երթևեկությունը: Երկու փուլով իրականացվող ծրագրի երկրորդ փուլն ամբողջությամբ ավարտվել է:
Ծրագրի շրջանակում վերակառուցվել և լայնացվել է երկաթգծի գոյություն ունեցող կամուրջը, որն այժմ ունի 66 մ երկարություն, 7.5 մ լայնությամբ երթևեկելի մաս և 1 մ լայնությամբ երկկողմանի հետիոտն մայթեր: Ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվել են նաև հեղեղատար և կենցաղային կոյուղագծերը, որով լուծվել է նաև հարակից տարածքում բնակվող ավելի քան 10 հազար բնակիչների խմելու ջրի և կոյուղու տասնամյակների խնդիրը: Ծրագրի առաջին փուլով այժմ ընթացքի մեջ են մայթերի կառուցման, հենապատերի բետոնացման, ճանապարհամերձ հողատարածքների բարեկարգման ու արտաքին լուսավորության համակարգի տեղադրման աշխատանքները: Ճանապարհի ողջ երկայնքով կտեղադրվի 86 հենասյուն՝ 172 լուսատուով:
2.6 կմ երկարությամբ և 9 մ լայնությամբ Ուլնեցի – Ռուբինյանց փողոցները միմյանց կապող նոր ավտոճանապարհն առաջիկայում կլինի լիարժեք երթևեկելի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031