Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանի կոմբինատում նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբեր 21,2013 15:30

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերությունում նոր դեպք է գրանցվել: Ինչպես տեղեկացանք ընկերությունից՝ հոկտեմբերի 19-ին հանքում ամրակապման աշխատանքների ժամանակ ապարաբեկորը ընկել և հարվածել է «Բումեր»-ի մեքենավարի ոտքին: Նա ստացել է ձախ ոտնաթաթի կոտրվածք, տարածուն մկանների սալջարդ: Տուժողն անմիջապես տեղափոխվել է Կապանի հիվանդանոց: Դեպքը տեղի էր ունեցել երեկոյան ժամը 22-ի սահմաններում եւ 22:10-ին հանքի աշխատակից 42-ամյա Մ.Մ.-ն արդեն Կապանի բժշկական կենտրոնում էր գտնվում: Վերջինս այս պահին դեռ բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում բուժում է ստանում:

Բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի խոսքով՝ հիվանդն իրեն լավ է զգում եւ առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից: «1-2 օր էլ կհետազոտենք, բուժումները կստանա եւ տուն կգնա: Ձախ ոտնաթաթին ստացած վնասվածքը թեթեւ է, ոչ մի լուրջ վտանգ չկա, մի քանի օր ստացիոնար բուժում կստանա, այնուհետեւ՝ շարունակությունն ամբուլատոր պայմաններում», – ասաց բժիշկ Աթաջանյանը: Շաբաթ օրը երեկոյան տեղի ունեցած դեպքի ժամանակ այլ աշխատակիցներ, բարեբախտաբար, չեն վնասվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031