Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան, ՀՀ-ում չկա մի քաղաքացի, ով համարձակություն ունենա բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ

Հոկտեմբեր 21,2013 15:21

«Հիմնական խնդիրը թողած, թե ինչպես է մարդը ինչ-որ մի շենքում ինքն իրեն հռչակում ֆեդերացիայի նախագահ…կարծում եմ, ճիշտ կլինի, որ դուք դիմեք Օլիմպիական կոմիտեի քարտուղարին եւ ստանաք հստակ պարզաբանում`տեղի ունեցածի վերաբերյալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով այն հրապարակումները, որ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Բուն միջադեպի վերաբերյալ էլ, որ օդանավակայանում Բաղդասարյանի եւ Ծառուկյանի միջեւ «թեժ վեճ» է տեղի ունեցել, տիկին Զոհրաբյանն ասաց. «ՀՀ-ում չկա եւ չի կարող լինել որեւէ քաղաքացի, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, որ համարձակություն ունենար անգամ բարձր ինտոնացիայով խոսեր Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ինքը երբեւէ որեւէ մեկին չի վիրավորել եւ մշտապես հարգալից է եղել իր բոլոր գործընկերների հետ: Ուստի, այն քաղաքային ֆոլկլոր պատմությունները, որոնք ներկայացված են կոնկրետ ուժերի սպասարկող մամուլում, ուղղակիորեն որեւէ աղերս չունեն իրականության հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վերնագրում, ինչ խորը ստրկամտության ու ստորաքարշության դրսևորում է ներկայացված: Մի՞ թե՛
    ազգը օր օրի վերածվում է սրանց նմանների,՝ հանուն լիքը տաշտակից օգտվելու:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031