Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի ծրագրով 2013 թվականին մայրաքաղաքում հիմնովին բարեկարգվել է երեք հանգստի գոտի

Հոկտեմբեր 21,2013 15:18

Մայրաքաղաքի հիմնովին բարեկարգված այգիների, պուրակների ու հանգստի գոտիների թիվն այս տարի ավելացավ ևս երեքով: Գարնանից համալիր  աշխատանքներ սկսվեցին Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Տիգրան Մեծ», Էրեբունի   վարչական շրջանի ազատամարտիկների փողոցի մանկական զբոսայգիներում և Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 12-14 շենքերին հարակից հանգստի գոտում:

Բոլոր 3 այգիներում էլ բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել. հողաշերտի թարմացում, ըստ անհրաժեշտության՝ եզրաքարերի փոխարինում, նոր նստարանների, զրուցարանների, խաղային ատրակցիոնների ու կարուսելների տեղադրում, ջրավազանների ներկառուցում, կանաչապատում, արտաքին լուսավորության ցանցի անցկացում, ծաղկային տարածքների ձևավորում, նոր ճեմուղիների ստեղծում ու եղածների նորոգում, հարակից  ճանապարհների ասֆալտապատում և այլն: Ոռոգման նոր համակարգեր էլ են անցկացվել, ինչը անչափ կարևոր է այգիների հետագա խնամքը շարունակելու առումով:

Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում նաև մարզահրապարակ ու ֆուտբոլի դաշտ է ներկառուցվել: Ծրագիրն արդեն ավարտվել է:

Տարվա ընթացքում մի շարք հանգստի գոտիներ ու պուրակներ էլ բարեկարգվել են մայրաքաղաքի վարչական շրջանների ծրագրերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031