Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ խմբակցության նկատմամբ քաղաքական վերաբերմունք կա»

Հոկտեմբեր 21,2013 14:49

Այսօր, երբ Ազգային ժողովում քննարկվում էր, թե որ օրինագծերն են ներառվելու հերթական քառօրյայի օրակարգում, վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որպես «քաղաքական վերաբերմունք» է գնահատում խորհրդարանական մեծամասնության կողմից ԲՀԿ խմբակցության ներկայացրած օրինագծերին «հետեւողական կերպով» հանձնաժողովների նիստերում բացասական եզրակացություն տալը, եւ ապա մեծ օրակարգ չընդունելը:

Կոնկրետ դեպքում խոսքը ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Նաիրա Զոհրաբյանի՝ նույն խմբակցության այլ պատգամավորների հետ միասին հեղինակած «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող անձանց նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» եւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի մասին էր:

Տիկին Զորհաբյանը պնդեց, որ իրենց ներկայացրած օրինագծերը «ճշգրիտ հաշվարկների» հիման վրա են, փաստարկված են եւ իրատեսական, իսկ ներկայումս իրականացվող «ավանդների վերադարձը» (ի դեպ, հիշեցնենք, որ հիմա ավանդների վերադարձը կատարվում է «Օրինաց երկրի» հեղինակած օրենքով) ուղղակի «խեղկատակություն է»: «Մեր հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական վերաբերմունք»:

Տեղեկացնենք նաեւ, որ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ԲՀԿ խմբակցության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով ԲՀԿ պատգամավորներն առաջարկում էին նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ:

Ինչպես եւ տիկին Զոհրաբյանը կանխատեսում էր, այս օրենքի նախագծերը չմտան օրակարգ: Փոխարենը օրակարգ մտավ հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած մեկ այլ օրինագիծ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031