Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Տիրայր քահանա. «Եթե ես լինեի երկրի նախագահը, այլասերություն տարածող բոլոր մարդկանց բոլորին երկրից կվտարեի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2013 14:46

«Մի թողեք երեխաները սարսափազդու կինոներ նայեն, նրանց հոգեբանությունը պատրաստ չէ»,-այսօր այսպիսի հորդորով ծնողներին դիմեցին հոգեբան Սամվել Խուդոյանն ու Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը: «Տեսակետ» ակումբի երկու հյուրերն էլ իրենց պրակտիկայից օրինակներ բերեցին, թե այդպիսի ֆիլմերի հետեւանքով երեխաները ինչ հոգեկան խնդիրների մեջ են ընկնում:Սամվել Խուդոյանի խոսքերով. «Այսօրվա շատ մուլտֆիլմեր ագրեսիայի են դրդում երեխաներին, չկան նախկին բարի ֆիլմերը»:

Լրահոսը ողողած ինքնասպանությունների, վթարների մասին մանրակրկիտ նկարագրությունները նույնպես բացասական են ազդում մարդկանց հոգեկան ներաշխարհի վրա, բայց ինչպես պարոն Խուդոյանն է ասում, այնպես չէ, որ այդպիսի լուրերը ուղղակիորեն կարող են այլ մարդկանց էլ մղել ինքնասպանության:

Քահանայի խոսքերով, աղանդները նույնպես խիստ վտանգավոր են մարդու հոգեկանը տակնուվրա անելու համար: Նրա կարծիքով, տարբեր աղանդների մեջ ներքաշվելու պատճառը մարդկանց մեջ ներքին խաղաղության պակասն է. «Եթե մարդ այն կորցնում է, ամեն տեսակ սխալ էլ կարող է կատարել: Դրա համար պետք է դիմի եկեղեցի»:

Տեր Տիրայրի խոսքերով, աղանդները ներմուծված ապազգային կուսակցություններ են, որոնց նպատակը ազգի ինքնությունը, սրբությունները, ավանդույթներն ու բանակը քայքայելն է. «Այլապես Եհովայի վկան ինչո՞ւ պետք է ասի բանակ մի գնա, ավետարանում չի գրված` բանակ մի գնա, սուր մի վերցրու: Քրիստոնեությունը քաջամարտիկ մարդու կրոն է, դու պիտի քո ընտանիքը պաշտպանես, դու պիտի քո ծառը ջրես, ուրիշը չի գալու քո ծառը ջրի»:

Հարցին, թե ո՞րն է հանրային, համատարած դեպրեսիայի պատճառը, պարոն Խուդոյանը վստահեցրեց, որ նման ուսումնասիրություն չկա եւ որ չկա «հանրային դեպրեսիա»:

Սամվել Խուդոյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Անդրադառնալով այս օրերին բուռն քննարկումների տեղիք տված գենդերային հավասարության մասին օրենքին, որի դեմ նաեւ հոգեւորականները դուրս եկան բողոքի ակցիաներով, քահանա Տեր Տիրայրն ասաց, որ եթե ինքը լիներ երկրի նախագահը, ապա այլասերություն տարածող բոլոր մարդկանց երկրից կվտարեր: Նրա խոսքի շարունակությունը` տեսանյութում

Հոգեւորականի կարծիքով, պետության պարտականությունն այն պետք է լինի, որ որքան էլ Եվրախորհուրդը ճնշումներ գործադրի, պետությունը ներքին պայքար պետք է մղի աղանդների, միասեռականների եւ այլ «մութ» ուժերի դեմ:

Սամվել Խուդոյանի համոզմամբ էլ, այդ ամենը չպիտի խրախուսվի ներքին կարգով, ինչպես որ հենց Եվրամիության անդամ երկրներն են անում. «Այսօր Ֆրանսիան, Անգլիան ճնշված են զգում, նրանք պայքարում են քողարկված ձեւով, մանավանդ, որ աղանդները իսկապես, օգտագործում են արգելված տեխնոլոգիաներ եւ մանիպուլյացիաների միջոցով մարդկանց որս են կազմակերպում՝ հաճախ զրկելով նրանց տնից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031