Լրահոս
Օրվա լրահոսը

Զորի Բալայանի նամակը քաղաքական ծրագիր է, որը պետությունը չէր կարող արտահայտել

Հոկտեմբեր 21,2013 14:30

«Եթե պետական կողմից ուղարկվեր Զորի Բալայանի նամակը, դա իմ կարծիքով ամոթալի կլիներ, բացի այդ, կընկալվեր որպես օգնության, խնդրանքի, փրկության կանչի պես մի բան»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց գրականագետ Վարդան Դեւրիկյանը՝ ավելացնելով, որ պետական կողմից ուղարկված նամակը նաեւ կդիտվեր իբրեւ Հայաստանի դիրքորոշում` դեպի Ռուսաստան:

Վարդան Դեւրիկյանի խոսքով` Զորի Բալայանի նամակը քաղաքական մանիֆեստ էր ուղղված դրսին, մտավորականի կողմից, որը հստակ գործողությունների առաջարկ է Ռուսաստանին:

«Սա քաղաքական ծրագիր է, որը պետությունը չէր կարող արտահայտել»,-հավելեց Վարդան Դեւրիկյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031