«Զորի Բալայանի նամակը ցույց տվեց, որ մեր հասարակությունը կոմպլեքսավորված է: Կարծում եմ՝ նրա նամակը բացասական ռեզոնանս տվեց, ինչի գլխավոր պատճառը այն էր, որ նամակը կարդացել են հայերեն տարբերակով: Հայերենում թվում է որոշակի մեծարանք՝ ուղղված ցարին, բայց նա գրել է այն լեզվական բնորոշումներով, ինչպես ընդունված է Ռուսաստանում»,- այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, ասաց գրականագետ Վարդան Դեւրիկյանը, պաշտպանելով Զորի Բալայանին:
Վարդան Դեւրիկյանի խոսքով`Զորի Բալայանն ամենեւին էլ չի շրջանցել պետությունը, ավելին` «Այն, ինչ չկարողացավ ասել պետությունը, ասաց անհատ մտավորականը, իսկ դա հպարտություն է, իմ սրտը լցվեց այն կարդալուց»:
Վարդան Դեւրիկյանը գտնում է, որ Զորի Բալայանի նամակը խորը արժանապատվությամբ գրված նամակ էր, եւ ըստ նրա` կարելի էր ասել դա շրջադարձ էր հայ ժողովրդի մեջ:
«Չի կարելի պիտակավորել, կամ հայհոյել Զորի Բալայանին: Մի մոռացեք, այն մարդիկ, որոնք ժամանակին փախած էին, այսօր Զորի Բալայանին բարոյականության դասեր են տալիս, այսինքն`մարդուն, որը ղարաբաղներում է այրվել»,- ասաց Վարդան Դեւրիկյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱN