«Լիսկայությունը վատ բան է, այս երկրից պիտի արմատախիլ անել: Պետք է իրավաբանները աշխատեն բարեխիղճ, որ դրա պատասխանը տան: Դա անձով չի պայմանավորված, անպատժելիության մթնոլորտով է պայմանավորված: Եթե այդպես չլիներ, որեւէ մեկը չէր հանդգնի այդպես մարդ սպանել: Վեճեր կարող են լինել կենցաղային հողի վրա, ընդհուպ մինչեւ սպանություններ: Դա ցավալի իրողություն է, բայց պաշտոնյան նման կերպ իրեն չպիտի պահի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսպես մեկնաբանեց Գորիսի միջադեպի վերջին տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են կրակում Սուրեն Խաչատրյանի տան կողմից՝ վերեւից:
Սուրեն Սարգսյանը քննադատեց իրավապահ մարմիններին՝ նախաքննությանը միջամտելու համար. «Իրավապահները պիտի նախապես չասեին՝ սա ինքնապաշտպանություն է: Էդ որտեղի՞ց իմացաք, որ մենք չտեսանք: Հիմա եթե նոր բան է հանդես եկել, ի՞նչ են անելու: Ամեն մարդ պետք է սեփական աշխատանքը հարգի»:
Սուրեն Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ «Սուրեն Խաչատրյանը պուճուր թեմա է: Սուրեն Խաչատրյանը կույրաղիք է, որը ժամանակին պետք էր կտրել, դեն գցել: Չկտրեցինք, հասունացավ, դարձավ հաստաղիք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ