Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բորդյուժա. «Սերժ Սարգսյանը բարեկամաբար է քննադատել»

Հոկտեմբեր 21,2013 13:54

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, դիտարկմանը`Վիլնյուսում հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը կազդի՞, արդյոք, ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների վրա, թե՞ ոչ, հայտարարեց, որ այդ ամենի պատասխանը տրվել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ սեպտեմբերի 3-ին Հայաստանի հնչեցրած որոշման հայտարարությամբ:

Նիկոլայ Բորդյուժան խոսելով 2013 թվականի ընթացքում ՀԱՊԿ-ի ծավալած գործունեության մասին, հայտնեց, որ վերջին տարում ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում եղել է մասնավորապես 2014 թվականին Աֆղանստանից արեւմտյան զորամիավորումների դուրսբերման հարցը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ծավալվող պայքարը: Նիկոլայ Բորդյուժան անդրադարձավ նաեւ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերին նորագույն զինատեսակներով համալրելուն, տեղեկացնելով, որ արդեն համաձայնագիր է ստորագրվել եւ, որ ՀԱՊԿ-ի անդամ ղեկավարների կողմից գործընթացն իրականացվելու է այնպես, ինչպես որ եղել է նախնական պայմանավորվածությունը:

Նիկոլայ Բորդյուժան ի պատասխան հարցի` արդյոք ՀԱՊԿ-ում քննարկվե՞լ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպության վերջին գագաթաժողովում ՀԱՊԿ-ի որոշ անդամների դիրքորոշման քննադատությունը, ասաց, թե ՀՀ նախագահն այդ ժամանակ ընդամենը բարեկամաբար է քննադատել. «Սերժ Սարգսյանը բարձրացրել է ՀԱՊԿ-ի որոշ անդամների կողմից ոչ բարեկամական փաստաթղթերի ընդունմանը մասնակցելուն հարցը, իսկ դա սուր քննադատություն չէր: Այդպիսի հարցեր սովորաբար ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրների նախագահների կողմից էլ կարող են հնչել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031