Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծից դժգոհությունները անգրագիտության արդյունք է համարում:
Գենդեր բառից անհանգստացողներն ու բողոքողներն էլ, ըստ նրա. «Անգրագետներ են ու հետամնաց: Ոչ մի վախենալու բան չկա, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին է, ու տարբեր երկրներում նման օրենքներ վաղուց գործում են»:
Իրավապաշտպանի կարծիքով, վերջերս նույն այդ օրենսդրական նախագծից անհանգստացած ու բողոքի ակցիայի դուրս եկած հոգեւորականները ուրիշ հարցերի մասին պետք է մտածեն: «Շատ-շատ հարցեր կան, թող գնան մտածեն»,- առանց մանրամասնելու՝ Aravot.am-ին ասաց Միքայել Դանիելյանը:
Հետո էլ ասաց, որ իր համար ծիծաղելի է, որ այդ օրենքի մասին քննարկումներ են լինում. «Օրենք է, էլի, իր համար, թող լինի: Մեր երկրում LGBT համայնքը կա մինչեւ այդ օրենքը, հիմա ի՞նչն է փոխվելու այդ օրենքի ընդունումից հետո»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, թե մտահոգություններ կան, որ այդ օրենքի ընդունմամբ համասեռամոլների ամուսնությունները, երեխաների որդեգրումը օրենքով կթույլատրվի, իրավապաշտպանն ասաց. «Հա դե պետք է ամուսնանան, եթե ուզում են: էդքան հետամնաց պետք չէ մնալ: Բոլորն արդեն Հայաստանում ման են գալիս Iphone- ով ու տարբեր նոթբուքերով, թող մի քիչ առաջ գնան, թե իրենց խելքը մենակ Iphone- ին է հասնում»:
Հարցին, թե Հայաստանում պատրա՞ստ են ընդունել համասեռամոլների ազատ ամուսնությունները, ասաց. «Դուք ո՞ր հայի մասին եք խոսում, էն որ ասում է` քաղաքում լա՞վ է: Իմ անունից կարող եմ ասել` ես պատրաստ եմ ընդունել: Հասարակությանը որ մնա, շատ բաներ չեն ընդունում: Օրինակ՝ չեն ընդունում, որ Ղարաբաղում ծառայում են Հայաստանի քաղաքացիները, չեն հասկանում, որ մարդկանց չի կարելի ծեծել քաղմասում, հետո՞: Էլի եմ ասում` էդքան հետամնաց պետք չէ լինել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարծում եմ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունը դեմ չի կանանց և տղամարդկանց հավասարությանը։ Ինչ վերաբերում է սեռական փոքրամասնությունների օրինական ամուսնությանը՛ անընդունելի է։ Եթե ուզում են թող ամբաղջ կյանքը ապրեն իրար հետ, բայց ինչու են աջ ու ձախ գովազդում իրենց ապրելակերպը (երևի գռանտներ են ստանում)։
Ինչպես են պատկերացնում իրենց կողմից որդեգրված երեխանների շփումը հասարակության հետ։ Նման “ընտանիքներում” կմեծանան հոգեկան խանգարումներով երեխաններ։
Լիովին համաձայն եմ: Ինչու պետք է նրանք իրավունք ստանան որդեգրելու տարբեր սեռերից ծնված երեխաներին? Միգուցե այսպես կոչված մարդու իրավունքների պաշտպանները պաշտպանեն այդ երեխաների իրավունքները? Միասեռականներն իրենց իրավունքները շատ էլ լավ պաշտպանում են, պաշտպանների կարիք չունեն: Իսկ ինչու ոչ ոք չի զբաղվում այն հարյուրավոր մուրացկան երեխաների իրավունքներով, որոնցով լցված է ամբողջ քաղաքը?
Ինչ հետամնացության մասին է խոսքը? Երբ պետք է հասկանանք, որ առաջադեմ Արևմուտքում ամեն ինչ չէ, որ խոսում է նրանց առաջադիմության մասին: Արևմուտքի այլասերվածությունը կրկնօրինակելու փոխարեն թող կրկնօրինակեն օրենքի հանդեպ նրանց վերաբերմունքը, նրանց առաջադեմ համալսարանների կուլտուրան, գիտության հանդեպ հարգանքը, սեփական պատմությունը և մշակույթը մեծարելու սովորությունը, քաղաքների մաքրությունը… Իսկ մենք չգիտես ինչու միայն բացասական երևույթներն ենք կայծակնային արագությամբ որդեգրում:
Այս հոդվածում ամենազավեշտալին “համասեռաՄՈԼ’ եզրն է ; Մի՟թե այդ պարոնը օգտագործել է հենց դա; Եթե այո, էլ ինչ պաշտպան;