Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ և հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան), որը քրեական շրջանակներում հայտնի է «Բոգո» մականվամբ, ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում։
Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու ակցիաների մասնակիցներին մշտապես հետևող այդ ավտոմեքենայով Բոգոյի հետ միասին հաճախ երթևեկում է նաև Սամվել Ալեքսանյանը։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար երեսպաշտորեն հայտարարում են, որ արտոնյալներ չկան և բոլորը հավասար են օրենքի առջև։
Մանրամասները՝ կից տեսանյութում
Նախախորհրդարան