Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները Փոստանջյանին չեն ծեծի

Հոկտեմբեր 21,2013 12:56

«Մաուզե՞ր: Ես մաուզեր ունե՞մ, որ բերեմ հետս: Ես էդ մարդն ե՞մ`ինչ-որ կնոջ հետ, ինչ-որ հաշվեհարդար կամ… Ես տղամարդ տղա եմ, ի՞նչ գործ ունեմ դրա հետ: Ամոթ էլ ա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը`պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ էր խորհրդարանում հաշվեհարդար տեսնել Զարուհի Փոստանջյանի հետ:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն օրերս  նամակով դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որում, մասնավորաբար, ասված էր. «Սույն թվականի հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում իմ կողմից Սերժ Սարգսյանին ուղղված հարցից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պատգամավորները իմ նկատմամբ հրապարակավ հնչեցրեցին վիրավորական եւ, ըստ էության, սպառնալից հայտարարություններ: Ուստի խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները (Ազգային ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնների հաստատումը եւ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովումը), ՀՀ ԱԺ-ի տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաեւ անխափան աշխատանքի հնարավորությունը»: Խոսքը, մասնավորապես` պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի մասին էր, ովքեր բացասական էին արտահայտվել Փոստանջյանի պահվածքի վերաբերյալ:

Նամակին արձագանքել էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանն, ով tert.am-ի հետ զրույցում  պատգամավորին հիշեցրել էր, որ բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված մի քանի դեպքերի, պատգամավորի անվտանգությունը երաշխավորված է օրենսդրությամբ եւ սա այդ դեպքերից չէ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ «անհեթեթություն» անվանեց Փոստանջյանի մտավախությունները. «Որեւէ մեկը չի պատրաստվում եւ որեւէ մեկը թույլ չի տա նրան ինչ-որ բան ասի`անկախ նրանից, թե ո՞ր գոտում է գտնվում»:

Քանի որ տիկին Փոստանջյանն օրերս մամուլի ասուլիսում դժգոհել էր ընդհանրապես ՀՀԿ-ական պատգամավորների պահվածքից, Aravot.am-ը ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորից`Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց`գուցե ի՞նքն էր պատրաստվում խորհրդարանում ծեծել տիկին Փոստանջյանին: Աշոտ Աղաբաբյանը ծիծաղելով վստահեցրեց. «Հայաստանի կանայք ինձնից կարող են չպաշտպանվել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Այնպիսի տպավորություն է, որ ինչ որ մեկի սցենարով՛ քաղաքական բոլոր ուժերը, ինքնակամ ներգրաված են թաթերականացված մի ներկայացման մեջ, որի նպատակը սեփական դատարկությունը ի ցույց դնելն է և ձեռքի հետ էլ ժողովրդին զվարճացնելը։ Այլ կերպ ինչպես բացատրել այս թատրոնը՛ երբ մեկը դիմում է, որ իրեն պաշտպանեն բանդիտ պատգամավորներից իսկ հակառակ կողմ էլ դեմքի լուրջ արտահայտությամբ հերքում է կատարվելիք բռնության վարկածը։

  2. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ Փոստանջյանը ՀՀԿ-ականներին???????

  3. Հ.Շ. says:

    Այս ամբողջ յօդվածին մէջ միայկ ու միակ անձը որ նախնապէս «ծեծ» բառը գործածում է, տառացիօրէն «ծեծ»ի մասին խօսում է – հարցումի ձեւով -, այդ ալ լրագրողն է:

    Թակարդ է լարում անշուշտ այն անձերին համար որոնց ուղղում է այդ գրգռիչ հարցումը: Սակայն անոնք չենք ընկնուն…

    Եւ կրկեսը կը շարունակվի…

    Ամեն մարդ (եւ կին) իր խաղն է խաղում:

    • Հ.Շ. says:

      անշուշտ յոդվածի վերնագիրը կարդացողն ալ կարծելու է որ, պահ մը, իսկական ծեծի նպատակ կար, սակայն – ո՛ւֆ, ինչ լաւ – հիմա իրենց միտքը փոխել են այդ անձիքը… շնորհիւ լրագրողի միջամտութեան, անշուշտ

      հրաշալի…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031