Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսա-ասուլիսը` Աստանայի, Երեւանի եւ Կիեւի տեսամիացմամբ։
Նիկոլայ Բորդյուժան պատասխանելով Երեւանից հնչած հարցին, որը վերաբերվում էր ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայմանը` ասաց, որ այդ հարցը երբեք չի քննարկվել, քանի որ ըստ նրա` դրա համար նախ պետք է 2 պետությունների համաձայնություն:
Նիկոլայ Բորդյուժան նաեւ նշեց, որ սառեցված հակամարտությունների գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը քննարկման առարկա չի եղել, ինչը գուցե պայմանավորված է նրանով, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը ստեղծվել են մի քանի տարի առաջ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ