Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության երեկ կայացած մեկնարկային տուրում, որում հանդիպում էին Երեւանի «Միկան» եւ «Վիլնյուս Ֆորտասը», վերջինն ավարտվեց մեր թիմի առաջատար Հարիկա Դրոնավալիի եւ Դեյմանտե Դաուլիտեի պայքարը: Այն 74-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանուր հաշիվը եղավ 3,5:05` հօգուտ «Միկայի»:
Այսօր մեր աղջիկները խաղում են անչափ ուժեղ կազմ ունեցող «Մոնտե-Կարլոյի» հետ, որը համալրված է կանանց շախմատային աշխարհի ուժեղագույն ներկայացուցիչներով: Ըստ խաղատախտակների հերթականության զույգերն են:
Հոու Յիֆան-Հարիկա Դրոնավալի
Համփի Կոներու-Լիլիթ Մկրտչյան
Աննա Մուզիչուկ-Էլինա Դանիելյան
Պիա Կրամլինգ-Լելա Ջավախիշվիլի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ