Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյանը՝ ՀՅԴ-ին. «Դեռ պաշտոնները բաժանում են, չեն ստացել վերջնական, իրենք չեկան»

Հոկտեմբեր 21,2013 12:17

Այսօր ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, ներկայացնելով ազատամարտիկների եւ կուսակցությունների կլոր սեղան քննարկումների արդյունքները՝ ասաց, որ ՀՅԴ-ն այդ քննարկումներին չի մասնակցել: Թե ինչու՝ նրա մեկնաբանությամբ. «Ինձ թվում է՝ դեռ պաշտոնները բաժանում են, դեռ չեն ստացել վերջնական: Մեկը դեսպան է դառնում, մյուսն ինչ է դառնում: Դա շատ կարեւոր էր, բարձր խոսելուց շատ ավելի կարեւոր՝ գալ եւ նստել իր ազատամարտիկի կողքին: Չեկան: Աստված իրանց հետ»:

ԲՀԿ-ի հետ կապված Սուրեն Սարգսյանը նշեց, որ ԲՀԿ-ն եկավ, իր կարծիքն արտահայտեց եւ դա շատ նորմալ է. «Բոլորին մենք ենք ստեղծել: Հիմա մեկն ասում է՝ վաաաա՜յ, Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, չգիտեմ ինչ է, էդ բոլորին մենք ենք ծնել: Լավ է, վատ է, շատ է, քիչ է՝ մերն են: Մենք անպետք մարդ չունենք: Մենք ուզում ենք բոլորով ուս ուսի տանք»:

Եվրախորհրդարանի հետ կապված էլ Սուրեն Սարգսյանն ասաց, որ առաջարկել են, հանդիպել են Ժիրայր Սէֆիլյանին, բայց արձագանք չկա. «Առաջարկում են, որ մենք իրենց միանանք: Մենք միացման որեւէ խնդիր չենք լուծում, մենք պարզապես փորձում ենք բոլորի ուժերը համատեղել: Նախախորհրդարանն առաջարկում է գնալ առաջ իրենց ծրագրով: Ես համալսարան ավարտած մարդ եմ, դպրոցում էլ վատ չեմ սովորել, ես Նախախորհդարանի ծրագիրը չհասկացա, գուցե ես դոդ եմ, չեմ կարողանում ընկալել: Ժամանակն էլ ապացուցեց այս տարիներին, որ ընկալում դժվար է գտնում: Գուցե լավն է ծրագիրը, բայց մարդկանց մոտ չի ընկալվում: 20 հոգով պտտվում են, 15 հոգով միտինգ անում, չի լինում: Ուրեմն ինչ-որ բան այն չի: Դրա համար մենք առաջարկեցինք աշխատենք, բայց առայժմ արձագանք չունենք պարոն Սէֆիլյանից»:

Նա հայտարարեց, որ քննարկումների համար իրենց դռները բաց են. «Մենք միայն չենք հրավիրել կցորդ, մուտանտ կուսակցություններին: Արտաշես Գեղամյան էդ երեւույթը ԱԺ մտավ ՀՀԿ-ի ցուցակով: Եթե ՀՀԿ-ն հարկ կհամարի, որ իրեն Արտաշես Գեղամյանը ներկայացնի՝ խնդրեմ, մենք ՀՀԿ-ի հետ գործ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031