Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ իրավապաշտպանը երեկ բողոք է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2013 12:12

C_IMG_1346

«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով այսօր Մարիոթ հյուրանոցում անցկացվող բարձրաստիճան խորհրդաժողովին չհրավիրված մի շար կազմակերպությունների ներկայացուցիչներ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում հյուրանոցի դիմաց:

«Դժվար թե, եթե հրավիրված լինեի, մտնեի ներս, որովհետեւ ինձ համար ցինիզմ է, երբ որ երկրում կան DIY ակումբի դեպքերը, հարձակումներ` LGBT-ի առաջնորդների վրա: Եվ հիմա այսպիսի համաժողով անցկացնելն ու կազմակերպելն ուղղակի ցինիզմ է»,- ասաց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

Նրա խոսքով, այդ համաժողովին պետք է պարտադիր մասնակցեին «Pink Armenia» եւ «Կանանց ռեսուրսների» կենտրոնի ներկայացուցիչները. «Դա երեկ կարողացանք հասցնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին»:

«Pink Armenia»-ի ներկայացուցիչ Մամիկոն Պետրոսյանն էլ ասաց` ուզում են երկրում արդարադատությունը վերականգնել. «Եթե արդարադատությունը վերականգնվի, նման հանցագործները, որ ռասիզմի, ֆաշիզմի կոչերով են հանդես գալիս, պատասխանատվության կենթարկվեն»:

Նրա խոսքով, իշխանությունները այլատյացության, անհանդուրժողականության մասին իրավունք չունեն խոսելու, եթե սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը հայտարարում է, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին պետք է վառել խարույկի վրա, եթե ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հովանավորում է DIY ակումբի վրա հարձակվող երիտասարդներին:

Ակցիայի ժամանակ դուրս եկան հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, ակտիվիստներից պահանջեցին հեռու գնալ հյուրանոցի մուտքից:

«Եթե գամ, ձեր տան դիմաց կանգնեմ, չե՞ք խնդրի, որ մի քիչ այն կողմ կանգնեմ: Սա էլ իմ աշխատավայրն է»,- ասաց հյուրանոցի աշխատակից ակտիվիստներին: Միքայել Դանիելյանն էլ ասաց` «Եկեք իմ աշխատավայրի դիմաց կանգնեք, դեմ չեմ»:

«Որտե՞ղ է ձեր աշխատավայրն ասեք, վաղը ես այս նույն ցուցապաստառով կգամ ձեր աշխատավայրի դիմաց կկանգնեմ»,- ասաց հյուրանոցի աշխատակիցը:

Ակցիայով հետաքրքրվում էին արտասահմանցիները: Ակտիվիստ Արթուր Գրիգորյանը նրանց հերթով բացատրում էր ինչից են դժգոհ ու ինչ են պահանջում:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031