Լրահոս
Օրվա լրահոսը

Բիձինա Իվանիշվիլին՝ Ախալքալաքում. «Միակ բանը, որ ձեզ պետք է`լավագույնս սովորել վրաց լեզուն»

Հոկտեմբեր 21,2013 12:04

https://armenian-community.ge Հոկտեմբերի 15-ին իշխող կուսակցությունը Ախալքալաքի բնակիչներին ներկայացրեց նախագահի` իր թեկնածուին: Ինչպես մյուս այցերի ժամանակ, Ջավախքում ևս Գեորգի Մարգվելաշվիլիին ուղեկցում էր երկրի գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Վարչապետը խոսքով դիմեց Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտակայքում հավաքվածներին. Նա ջավախեցիներին ներկայացրեց Գեորգի Մարգվելաշվիլիին, կոչ արեց քվեարկել նրա համար, ինչպես նաև պատմեց այն ծրագրերի մասին, որոնք Վրաստանի Կառավարությունը պատրաստվում է իրականացնել Ջավախքում:

«Այստեղ պետք է բացվեն մի քանի վերամշակման հիմնարկ: Միայն հողի մշակումը բավարար չի. մենք կշարունակենք գյուղատնտեսության աջակցության ծրագիրը: Երաշխավորում եմ, որ դուք կստանաք վարկ, փաստացիորեն դրամաշնորհը և ոչ թե վարկ, և այն կօգնի ձեզ բացել վերամշակման հիմնարկներ: Փոքր և միջին մակարդակի գործարաններ: Մի քանի տարվա ընթացքում մենք կաջակցենք գյուղատնտեսական գործարաններին: Արտադրանքի մշակումը պետք է արտադրվի տեղում և ոչ թե մեկ ուրիշ վայրում»:

Իվանիշվիլին խոսեց նաև տեղի բնակչության խնդիրների մասին: «Միակ բանը, որ ձեզ պետք է`լավագույնս սովորել վրաց լեզուն»:

Եթե մինչ այդ վարչապետի ասած յուրաքանչուր  նախադասությանը հավաքվածները ողջունում էին ծափերով, այս նախադասությանը ոչ մի ռեակցիա չհետևեց: Իսկապես, տարօրինակ ազգ ենք մենք: Մարդը խոսում է մեր խնդիրների-պահանջների մասին, իսկ մենք նույնիսկ նրան չենք ծափահարում…

Մյուս կողմից, իսկ ինչի՞ց պարոն վարչապետը ենթադրեց, որ մեզ հարկավոր միակ բանը վրացերեն լեզվի ուսուցումն է: Ո՞վ է գրել նրա ելույթի տեքստը:

Անկախության հռչակման օրվանից պետությունը նախատեսում էր ինտեգրման(ըստ էության ձուլման) ծրագրեր: Ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է վրացերեն լեզվի ուսուցումը պարտադրել, սովորեցնել շրջանների բնակիչներին: Այս ծրագրերն ունեն «կոնկրետ ձև», և դրանց իրականացման համար պետության բյուջեից ծախսվում է տարեկան տասնյակ միլիոն լարիներ: Այսօր այս նախագծերից ոչ մեկը դադարեցված չէ: Ինչպես անցյալ, նախանցյալ և մյուս տարիներին «ներգրավման ծրագրերը» շարունակում են հոգ տանել մեր մասին, սովորեցնում եմ մեզ պետական լեզուն… հետևաբար, հարց է ծագում. ի՞նչ է փոխվել վերջին ժամանակներս, որ կառավարությունը նորից ակտիվորեն սկսեց խոսել շրջաններում վրաց լեզվի ուսուցման անհրաժեշտության մասին:

Կառավարությունն այնքան է կլանվել մեր մասին հոգ տանելու մեջ, որ նույնիսկ ոչ էլ  հետաքրքրվում մեր կարծիքով: Եվ առանց մեր կարծիքի նա գիտեի, թե ինչ է մեզ պետք:

«Նա կսիրի Ձեզ, կաշխատի Ձեր փոխարեն, կփորձի թեթևացնել Ձեր կյանքը»,- Մարգվելաշվիլիի ներկայացման ժամանակ ռուսերեն լեզվով հայտնեց Բիձինա Իվանիշվիլին:

Ի միջի այլոց, այս նույն նախադասությունները վարչապետը օգտագործել է նաև հոկտեմբերի 19-ին Մառնեուլիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: «Նախադասությունների»  հաջորդական այս կրկնումը համոզում է մեզ նրանում, որ դրանք ուղղակի նախադասություններ չեն` ծնված վարչապետի հռետորական ունակությունների արդյունքում, այլ հատուկ «հաղորդագրություններ» են, Կառավարության «ուղերձ» ոչ վրացի բնակչությանը:

Մի բան է՜լ:

«Իջեցրած գլխին անպայման կնստեն», -հիշեցրեց Մառնեուլիում հավաքված ընտրողներին վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031