«Կանանց շարժումը հայ ազգի համար վարակ է և ՁԻԱՀ» (ՀՀԿ հրատարակություն), «Ա. Մինասյանը երաշխավոր է կանգնում հանցագործներին» և այլ կարգախոսներով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում բողոքի ակցիա կազմակերպած ՀԿ-ների ներկայացուցիչները ներխուժեցին սրահ, որտեղ տեղի էր ունենում«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բացման արարողությունը:
Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ԵԽԽՎ հավասարության և անխտրականության հանձնաժողովի անդամ Յունաս Գունարսոնը, ԵԽ Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահը, դեսպաններ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ