«Կեղտոտ շուն, դու ով էս, որ ապրում ես իմ երկրի մեջ ու արհամարհում ես իմ երկրին ու իմ ժողովրդին» ,-ասել էր տուժողը: Իրանցին հարձակվել էր նրա վրա, եւ բռնության ենթարկել հայ կնոջը, ասելով.«թուրքերը լավ են արել, որ ձեզ մորթել են, պետք է ընդհանրապես ձեր քոքը կտրեին»: Իսկ դատարանում իրանցին հայտնել է, որ չի հարվածել տուժողին եւ հայ ժողովրդի հասցեին էլ վիրավորական արտահայտություններ չի արել: Տուժողն իր վնասից բացի պահանջում է որպես բարոյական վնաս` հասցված իրեն, իր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը` 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ազգությամբ քուրդ, Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կենտրոն եւ Նորք_Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահը պատժվել էր նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով տուգանքով: Տուժող , Հայաստանի քաղաքացի Ժաննա Զաքարյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը դատարանը մերժել էր: Դատավճիռը բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում, ուր դեռ դատական նիստ չի հրավիրվել: Քուրդ-իրանցին պահանջում է արդարացնել իրեն:
Ըստ գործի նյութերի, 2012 թվականի հուլիսի 31-ին Երևանի Հանրապետության հրապարակում Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահը վիճաբանել է Ժաննա Զաքարյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան: Նա կծել էր Ժաննա Զաքարյանի ձեռքը: Տուժողը ստացել էր թեթև վնաս` աջ դաստակի 5-րդ մատի սալջարդ վերքի, աջ բազկի ներսային մակերեսի, ձախ դաստակի թիկնային մակերեսի քերծվածքների, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղման ձևերով:
Ամբաստանյալ Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահին առաջին ատյանի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել :Նա հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած հյուրերին դիմավորելու նպատակով նշված օրը ժամը 24:00-ից մինչև 01:00-ն ընկած ժամանակահատվածում, գտնվել է Հանրապետության հրապարակում: Երբ գնացել է Հանրապետության հրապարակ, տեսել է, որ Ժաննան, Գուրգենը և Կարենը զրուցում են իր հյուրերի հետ: Ամբաստանյալն ասում է, որ մոտեցել է իր հյուրերին, ասել է, որպեսզի նստեն տաքսի ավտոմեքենան: Այդ ժամանակ էլ տուժողը` Ժաննա Զաքարյանը Ղոլամ հասանին դիմելով, ասել է .«Ինքն ո՞վ է և ի՞նչ իրավունքով է այդտեղ բրոքերություն անում»: Նա պատասխանել է, որ այդ անձինք իր հյուրերն են:
Ըստ գործով հետազոտված ապացույցների. «Դրանից հետո Ժաննան սկսել է աղմկել և ասել է, որ չի թողնի, որպեսզի ինքն այդտեղ աշխատի: Այդ ժամանակ ինքն իր հյուրերին նստեցրել է տաքսի ավտոմեքենա, որպեսզի հեռանան այդտեղից, սակայն Ժաննան մոտեցել է ու բռնել մեքենայի դռնից: Այդ ժամանակ ինքը Կարենի ձեռքին դանակ է նկատել, որի պատճառով փորձել է փախչել, սակայն Ժաննան կանգնեցրել է տաքսի ավտոմեքենան, ձեռքով կախվել դռնից, իսկ մյուս ձեռքով ճանկռել է իր դեմքը: Ինքը ստիպված կծել է նրա ձեռքը, որպեսզի ազատվի նրանից: Դրանից հետո եկել են ոստիկանության աշխատակիցները և իրենց տարել ոստիկանություն»: Ամբաստանյալն ասել է, թե ինքը Ժաննային չի հարվածել, ինչպես նաև հայ ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններ չի արել:
Իսկ տուժող Ժաննա Զաքարյանը դատական քննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ զբաղվում է զբոսաշրջիկներին վարձակալությամբ բնակարաններ տրամադրելով, այդ պատճառով էլ շատ հաճախ լինում է Հանրապետության հրապարակում: Դեպքի օրը, ըստ տուժողի, ինքը եղել է Հանրապետության հրապարակում և սպասել է իր հյուրերին: Այդ ժամանակ Աբոլֆազլ Դոլաթխահին շատ կոպիտ արտահայտություններ է արել իր և իր հետ կանգնած երկու հայ տղաների` Կարենի և Գուրգենի հասցեին, ասելով. «դավայ եղեք ստեղից»:
Ըստ տուժողի,ինքն ապշել է, որովհետև ոչ մի առնչություն չի ունեցել և չի ճանաչել նրան: Ժ. Զաքարյանն վիրավորվել է եւ ասել. «Չհասկացա, դու պետք է ինձ արգելես կամ հրամայես, թե որտեղ կանգնեմ կամ չկանգնեմ»: Իրանցի-քուրդը հայհոյանքներ է տվել, ասելով. «թուրքերը լավ են արել, որ ձեզ մորթել են, պետք է ընդհանրապես ձեր քոքը կտրեին»: «Երբ լսեցի ցնցումների մեջ ընկա, որովհետև ես Արցախյան պատերազմի ազատամարտիկ եմ, չդիմացա, ու ասացի` կեղտոտ շուն, դու ով էս, որ ապրում ես իմ երկրի մեջ ու արհամարհում ես իմ երկրին ու իմ ժողովրդին»:
Իրանցին հարձակվում է Ժաննայի վրա, վիճաբանությանը միջամտում են նրա կողքը կանգնած տղաները: Իրանցին հարվածներին զուգահեռ կծում է տիկնոջ երկու ձեռքերը, որից «վարակ է անցել»: Վկաներն ասել են, որ ժաննայի ձեռքից արյուն էր գալիս: Ըստ տուժողի, իրանցու ագրեսիվությունը մեր ժողովրդի և հայրենիքի դեմ էր ուղղված եղել:
Տուժողը դեպքից հետո դիմել է հոգեբանի եւ բուժվել նրա մոտ, ում վճարել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Ի դեպ, ամբաստանյալին ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանի 2008 թվականի հունիսի 10-ի որոշմամբ շնորհվել է ճարտարագիտության բակալավրի աստիճան` «Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների)» մասնագիտությամբ: 2010 թվականի հունիսի 4-ի որոշմամբ Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխահիին շնորհվել է ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային չորրորդ հուշամրցաշարի դիպլոմի պատճենի համաձայն` Աբոլֆազլ Դոլաթխահին պարգևատրվել է որպես չեմպիոնի մարզիչ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Եվս մեկ խայտառակ մասնագիտություն, հայ կնոջ համար,՝ զրպարտանքներով փող վաստակել: