Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է ընդամենը տղաների պայքարին մասնակցող երեք մարզիկներով: Նրանցից առաջինն այսօր մրցահարթակ մտնելու է 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա նախնական պատվիրել է երկամարտի 250 կիլոգրամ եւ ցերեկվա հերթում հանդես է գալու տասը հոգով համալրված «B» խմբում: Իսկ երեկոյան նույն քաշային կարգում ինը ուժեղագույնները կվիճարկեն չեմպիոնին եւ մրցանակակիրներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ