Սիրիայի Համա քաղաքում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունը դարձել է 31 զոհի և բազմաթիվ վիրավորների պատճառը: Հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությանը, ըստ որի, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն 1,5 տոննա պայթուցիկ նյութ տեղափոխող բեռնատարի մեջ, որը կայանված է եղել Համա քաղաքի մարդաշատ փողոցների մեկում:
Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հարձակումն իրականացնելու մեջ մեղադրել է «ահաբեկիչներին»՝ տերմին, որը Սիրիայի կառավարությունը կիրառում է նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբների նկատմամբ:
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: