Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցած արտահերթ համագումարից հետո կայացավ ՀԳՄ նախագահի ընտրությունը։ Ընտրությունն ընթացավ 4 թեկնածուների միջև, որովհետև նախապես առաջադրված երեք թեկնածուներին միացան նաև Ռոմիկ Սարդարյանն ու Վլադիմիր Հայրապետյանը, սակայն վերջինս ինքնաբացարկ հայտարարեց: Ձայների բացահայտ առավելությամբ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը՝ 199, Հովիկ Հովեյանն ստացավ 100 քվե, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ Սարդարյանը՝ 4։
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարը՝ PanArmenian Photo-ի