Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, որը մեղավոր է ճանաչվել հարկային խարդախությունների իրականացման մեջ, դատարանի որոշմամբ երկու տարվող զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից: Հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Սակայն որոշումն ուժի մեջ չի մտնելու, մինչև Սենատը գալիք շաբաթ չքվեարկի Բերլուսկոնիին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցի շուրջ:
Իտալիայի գերագույն դատարանն այս տարվա օգտոստոսին մերժել է հարկային խարդախությունների իրականացման դատավճիռը բողոքարկող Բերլուսկոնիի երկրորդ դիմումը՝ ուժի մեջ թողնելով մի քանի տարի տևած դատական վեճերի արդյունքում ներկայացված մեղադրականը:
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում: