Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցի համար խիստ տարակուսելի է, որ ակտիվիստները «ճողոպրում են դեպքի վայրից»

Հոկտեմբեր 20,2013 17:52

«Նախ ուզում եմ արձանագրել, որ պայմանականորեն ասած, կարմիր գլխարկավորների շարժման հետ Սամվել Ալեքսանյանը որեւէ կապ չունի: Շարժման պատասխանատվությունը ստանձնել ենք ես եւ Ռոբերտ Ահարոնյանը: Իսկ Սամվել Ալեքսանյանը զբաղված է իր պատգամավորական գործունեությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, որը գլխավորում է այն քաղաքացիական ակտիվիստների շարժումն, որոնք պաշտպանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի շահերը:

«Փրկենք հուշարձանը օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի վրա, երեկ Ծերեթելի փողոցում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ձվեր էին նետվել, ինչը վերագրվեց հակառակ կողմի ակտիվիստներին: Այդ առիթով պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչու են որոշել պայքարի նման մեթոդների անցնել, Սուրեն Սուրենյանցն ասաց, որ բողոքավորների այդ փոքր խմբի վրա երեկ  ձվերը նետվել են շենքի բնակիչների կողմից, ովքեր այդ ընթացքում դժգոհություններ են հայտնել այն մասին, որ ակցիայի կազմակերպիչները խանգարում են իրենց անդորրը:

«Մեր կողմնակիցներն այստեղ որեւէ դերակատարում չունեն: Ավելին, մենք գտնվում էինք փողոցի տարբեր մայթերի վրա եւ մեր միջեւ կար ոստիկանական պատ: Անգամ, եթե մենք մեծագույն ցանկություն էլ ունենայինք՝ ձվերի նետման հետ չէինք կարող որեւէ կապ ունենալ»,- ասաց Սուրենյանցը` հավելելով, որ ինքը քանիցս ականատեսը եւ ունկնդիրն է եղել նաեւ «Փակ շուկայի» հարակից շենքերի բնակիչների եւ տնտեսվարող սուբյեկտների` 10-12 հոգու ամենօրյա բողոքներին. «Ու եթե այս օրերի ընթացքում նրանց շենքերի մոտից չեն վռնդել կամ ձվերով չեն հարվածել, միայն այն պատճառով, որ մենք ենք այդ մարդկանց զսպել եւ հանգստացրել: Բայց այդ մարդկանց համբերության բաժակը հատել է, եւ ես չեմ էլ բացառում, որ առաջիկա օրերին նրանք շատ մեծ ցասումով եւ զայրույթով կդիմավորեն այդ բողոքավոր փոքր խմբակին»:

Սուրենյանցը նաեւ նկատեց, որ որքանով Չուգասզյանը, Խզմալյանը եւ մնացյալն իրավունք ունեն հավաքներ անցկացնելու, այդքանով էլ իրենք ունեն նման իրավունք. «Եվ խիստ տարակուսելի է, որ երբ նրանք տեսնում են մեր մեծաքանակությունն, այնպես, ինչպես այսօր տեղի ունեցավ Մաշտոցի պուրակում, միանգամից ճողոպրում են դեպքի վայրից: Այդ գործելակերպը գնալով նմանվում է կրոնական աղանդի գործունեության»:

Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում այսօր «Փրկենք հուշարձանը օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հերթական հավաքը պետք է կայանար, որին ներկա են եղել 5-6 ակտիվիստ: Մինչդեռ, «հակառակ ճամբարականների» թիվը մի քանի տասնյակից ավելի էր: Ակտիվիստները, չսպասելով իրենց ակցիայի մյուս մասնակիցներին, արագ հեռացան Մաշտոցի պուրակից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Այսպես կոչված՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանց, ոչ մի պիտակավորում չեմ ուզում տալ վարքագծիդ:Պատասխանիր՝ բռնածդ գործը/Լֆիկի կողքին կանգնելը/ որքանո՞վ է առնչվում քաղաքականության հետ:Ոչնչո՛վ:Ո՞վ չի հասկանում, որ պարտքատիրոջ գումարները փակել է ,,ԱԺ-ում խիստ զբաղված Սամվել Ալեքսանյանը,, ու քեզ համար դարձել ամենափրկիչ:Կանգնել ես ձվեր շպրտողների կողքին ու փակել աչքերդ:Քաղաքագիտության ինճպիսի~ դրսևորում:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Ոչ Սուրենյանցն է աչքիս լույսը, ոչ` Ալեքսանյանը, բայց Սուրեն Սուրենյանցի բացահայտ պահվածքը հարգանքի արժանի է: Երանի բոլորը այդքան բացահայտ գործեն……

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031