Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Կասպիյսկում արտագնա հանդիպում ունեցավ Մախաչկալայի «Անժիի» հետ:
«Սպարտակի» ֆան ակումբի անդամները Twitter-ում գրել են, որ խաղից առաջ ուժեղ քամին վնասել էր «Անժի Արենա» մարզադաշտի տանիքի մի հատվածը: Ու չնայած խաղից հետո «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը «НТВ-Плюс»-ին հայտարարեց, թե իր թիմն ամենավատ խաղն անցկացրեց մրցաշրջանում, այդուհանդերձ, «Սպարտակը» 1:0 հաշվով կարեւոր հաղթանակ տարավ: Միակ ու հաղթական գոլը 27-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Սա «Սպարտակի» լավագույն ռմբարկուի 7-րդ գոլն էր այս մրցաշրջանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ