Այսօր` հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարը, որի օրակարգում մեկ հարց էր՝ ՀԳՄ նախագահի ընտրությունը:
Համագումարն ընթացավ շատ լարված մթնոլորտում. նախ՝ անհամաձայնություն առաջացավ քարտուղար ընտրելիս, ապա` բավականին դժվարությամբ ընտրվեց նաև հաշվիչ հանձնաժողովը, քանի որ ՀԳՄ անդամներից ոմանք հայտարարեցին, որ իրենց ձայնը ոչ ոք հաշվի չի առել:
Բացի նախապես առաջադրված երեք թեկնածուներից (Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Սարգսյան, Հովիկ Հովեյան), համագումարն առաջադրեց նաև Վլադիմիր Հայրապետյանի և Ռոմիկ Սարդարյանի թեկնածությունը:
ՀԳՄ նախագահի ընտրությանը մասնակցում է 263 անդամ:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները՝ PanArmenian Photo-ի