Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը երկրորդ հաղթանակն է տարել: Նա երեկ 3:0 հաշվով պարտության է մատնել իտալացի Ջահին Պարինելոյին: Բոլոր երեք կողային մրցավարները միեւնույն 29:28 հաշվով նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին:
Այսօր երեկոյան մեկնարկային գոտեմարտը կանցկացնի մեր հավաքականի վերջին մասնակիցը՝ 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նրա մրցակիցը լինելու է կորեացի Սանգմին Լին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ