Այսօր Հռոդոս կղզու «Rodos Palas Hotel»-ում մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները:
18-րդ անգամ անցկացվող կանանց ակումբային առաջնության մասնակից 11 թիմերի մեջ է նաեւ Երեւանի «Միկան»՝ նախորդ առաջնության արծաթե մեդալակիրը: Մեր թիմը մրցավայր մեկնել է նույն կազմով (Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնավալի, Լիլիթ Մկրտչյան, Lելա Ջավախիշվիլի), սակայն ըստ խաղատախտակների շախմատիստուհիների դասավորության փոփոխություն է կատարվել:
Վիճակահանությամբ «Միկան» մեկնարկային տուրում հանդիպում է «Վիլնյուս Ֆորտասի» հետ: Անհատապես մեր աղջիկների զույգերն են:
Հարիկա Դրոնավալի-Դեյմանտե Դաուլիտե
Կարդացեք նաև
Լիլիթ Մկրտչյան-Սալոմեա Զակսայտե
Էլինա Դանիելյան-Դոմինիկա Բատկովսկիտե
Լելա Ջավախիշվիլի-Գինտարե Պաուլաուսկայտե:
Կանանց առաջնությունում հանդես է գալիս 33 գրոսմայստեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ