Հոկտեմբերի 20-ին առայժմ կպահպանվի ամպոտ եղանակը, ամենուրեք դեռ հնարավոր են տեղումներ, լեռներում` ձյուն, Ճանապարհներին հնարավոր է մերկասառույց: Իսկ առատ տեղումներ են սպասվում արդեն միայն Սյունիքում և Արցախում:
Եվ գիշերը, և ցերեկը կնվազի ևս 2-4 աստիճանով, հարավային շրջաններում նվազումն ավելի զգալի կլինի` մոտ 8 աստիճան: ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներին. անհրաժեշտ է երթևեկել ձմեռային անվադողերով:
Հոկտեմբերի 20-ին կդիտվի ամպոտ եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև:
Գիշերը +5+7, ցերեկը +13+15, երեկոյան +6+8: Հոկտեմբերի 21-ին առանց էական տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Բոլոր օրերին հնարավոր է քամի 10-15մ/վրկ: