Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեծ դահլիճում անցկացվեց Պոլիտեխնիկի 80 ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական նիստ:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով ներկաներին, ընթերցեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` ասելով. «Ինձ համար կրկնակի պատիվ է ներկա գտնվելու բուհի 80-ամյա հոբելյանին եւ ընթերցել հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի ուղերձը»,-ասաց նախարարը: ՀՊՃՀ-ի մի շարք դասախոսներ նախագահի կողմից արժանացան պետական մրցանակների: Գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվեցին` ՀՊՃՀ գիտության եւ գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր , տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Խաչիկի Գրիգորյանը եւ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի գիտության գծով փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Մամիկոնի Մամիկոնյանը: Բուհի պրոֆեսորադասախոսական անդամների զգալի մասը ստացան տարատեսակ պարգեւներ եւ մրցանակներ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 80-ամյա հոբելյանին եզրափակիչ նիստին ներկա էին մի շարք ճանաչված մարդիկ, ովքեր ժամանակին եղել են բուհի շրջանավարտներ: Հնչեցին նաեւ երաժշտական կատարումներ, այսկերպ նշելով բուհի տոնը:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ