Աշխարհի նախկին 3-րդ ռակետ, արգենտինացի թենիսիստուհի, 43-ամյա Գաբրիելա Սաբատինին, որ 80-90-ական թվականների ամենատաղանդավոր եւ քարիզմատիկ խաղացողներից էր, պատմել է, որ հաճախ դարձել է իր հանրաճանաչության զոհը:
1990 թվականի «US Open»-ի չեմպիոնուհին «gotennis.ru»-ին ասել է. «Հաճախ դիտավորյալ պարտվում էի նախավերջին փուլերում, որպեսզի եզրափակչից հետո լրագրողների հետ չշփվեմ: Ես փակ մարդ եմ եւ դրա պատճառով խնդիրներ ունեցել եմ նաեւ դպրոցահասակ տարիքում: Ես խիստ նյարդայնանում էի իմ հանդեպ ընդգծված ուշադրությունից»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ