Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպան է եղել Ախուրյանի հարկայինի նախկին պետի որդին

Հոկտեմբեր 19,2013 23:12

Այսօր ինքնասպան է եղել Ախուրյանի հարկայինի նախկին պետի`Մեխակ Պապիկյանի 24-ամյա որդին`Արմեն Պապիկյանը: Վերջինս երեք երեխաների հայր  է, երեխաներից մեկը 3 տարեկան է, իսկ երկվորյակները` 9 ամսեկան: Նրա դին գտել են Ախուրյանի Կուլակավան կոչվող թաղամասի` «Եվրո» տաքսի ծառայության մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունում:

Թե որն է եղել կյանքին վերջ դնելու պատճառը,  խոսակցություններ են  պտտվում այն մասին, որ նա պարտքերի մեջ է ընկել: Գյումրեցիների բնութագրելով, նա կիրթ մարդկանց ընտանիքի զավակ է, պապը`Վառլան Պապիկյանը, երկար տարիներ եղել է  քարհանքերի վարիչ, հայրը երկար տարիներ աշխատել է  հարկային տեսչությունում. զբաղեցրել պետի պաշտոնը սկզբում ` Ախուրյանում,  այնուհետ Գյումրիում: Նա հարկային տեսչության նախկին պետ, Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանի մտերիմներից է: Վերջիններս Գյումրիում վաճառելով իրենց տունը` տեղափոխվել էին բնակության Ախուրյան:  Դեպքի մանրամասները ճշտվում են:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հարգելի Նունե Արևշատյան: Իմ կարծիքով բացարձակ պարտադիր չէր տվյալ հոդվածում հիշատակել Նախկին Շիրակի մարզպետի մտերիմը լինելու չստուգված փաստը: Խորհուրդ եմ տալիս լինել ավելի զուսպ և արհեստավարժ:

  2. Միհրան says:

    Ենթադրենք, մոտ է կամ մոտ չէ: ԻՆչ կապ ունի դա այս երիտասարդի մահվան հետ: Ցավալին, երիտասարդի մահն է, որբացած ընտանիքը, սգավոր հարազատները: Ցավալին ինքնասպանությունների աճող թիվն է երիտասարդների մոտ: Ցավալին, այսօրվա լրագրողների ոչ արհեստավարժությունն է:

  3. Պարույր says:

    Քաղաքում խոսում են, որ երիտասարդը պարտվելէ Մարտուն Գրիգորյանի պատկանող կազինոյում,տղուն ստիպել են փողերը փակվել,ինքն էլ հւսահատված ելքը գտել է կախվելով կյանքին վերջ տալու մեջ: էսպես է երկիր կլինի, անօրեն, լկտի բարքերով , ջահելներին փչացնում են, տնաքանդությունը էլ ոնց կեղնի որ?:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031