Այսօր` հոկտեմբերի 19-ին, Երևանի մանկական այգում (Կիրովի անվան մանկական զբոսայգի) ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր հիփ-հոփ եւ բրեյք-դանս պարերի մրցույթ՝ այդ ոճերի պարերի զարգացման նպատակով: Մրցույթին ներկա էր Լոնդոնից ժամանած հիփ-հոփի վարպետ Աարոն Շիկամարու Չարլզը, որը կանցկացնի նաև վարպետության դասեր ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում, թեեւ այսօր եւս ներկաներին նախքան մրցույթի մեկնարկը, փերձեց սովորեցնել մի քանի շարժում:
Չնայած որ մրցույթը տեխնիկական եւ եղանակային վատ պայմանների արդյունքում ժամուկես ժամ հետաձգվեց, այնուամենայնիվ ոգեւորությունը շարունակում էր մնալ մրցույթի մասնակիցների մոտ: Մրցույթի կազմակերպիչ, պարուսույց Արման Սարոյանի հավաստմամբ՝ տարեցտարի հետաքրքրությունը մեծանում է երիտասարդների շրջանում. «Մեզ մոտ որեւէ տարիքային սահմանափակումներ չկան:Մրցույթն առաջին անգամ է բացօթյա անցկացվում. հիմնականում փակ վայրերում են անցկացվել»,-ասաց նա` հավելելով, որ մրցույթը պետք է անցկացվեր հոկտեմբերի 12-ին, սակայն տարածքի զբաղվածության հետեւանքով այն հետաձգվել է այսօր: Հաղթող մասնակիցները ստանձնելով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը, կստանան պատվոգրեր եւ մեդալներ: Սարոյանի փոխանցմամբ` հովանավորներ չունենալու հետեւանքով` մրցանակակիրներին դրամական պարգեւներ չեն տրվի:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ