ԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ընթացող շախմատի «2013 SPICE Cup Open» մրցաշարում ամերիկաբնակ ՖԻԴԵ-ի հայ պատանի վարպետ Սամուել Սեւյանը յոթ տուրից հետո 3,5 միավորով 46 մասնակիցների պայքարում ընթանում է 21-րդ հորիզոնականում: Այսօր՝ նախավերջին տուրում, Սամուելը սեւ խաղաքարերով հանդիպում է կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սառա Չանգի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ