Պաշտոնական Բաքուն նամակ է ուղարկել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և երկրորդ նոտան է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջով, որ կարողանան տեսակցել Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովին: Հայտնում է «Ռոսբալտ» լրատվականը:
Ադրբեջանի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ թեև ՌԴ ԱԳՆ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Զեյնալովի մոտ մուտքն ապահովելու համար, սակայն Ադրբեջանի դիվանագետները դեռ չեն կարողանում տեսակցել մեղադրյալին: Ավելի վաղ ՌԴ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հայտնել էր, որ ձերբակալությունը եղել օրենքի խախտումներով, և ՌԴ ԱԳՆ-ին նոտա էին հղել՝ պահանջելով, որ թույլ տան Զեյնալովին օգտվել հյուպատոսական աջակցությունից և նրա մոտ թողնեն փաստաբանների և, հարկ եղած դեպքում, թարգմանիչների:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Բիրյուլյովո թաղամասում անհայտ անձը դանակով հարվածել էր 25-ամյա Օլեգ Շչերբակովի սրտին և անհայտացել: Դրանից հետո տեղի բնակիչները բողոքի էին դուրս եկել՝ ոստիկանությունից պահանջելով հայտնաբերել ոճրագործին՝ պնդելով, որ նա կովկասցի է: Բողոքը վերածվել էր զանգվածային անկարգությունների և երեք հարյուրից ավել մարդ էր բերման ենթարկվել: Հոկտեմբերի 15-ին սպանության կասկածանքով Ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի Օրհան Զեյնալովին և մեղադրանք ներկայացրել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև