Մոսկվայում ձերբակալել են կեղծ թղթադրամներ արտադրող հանցավոր խմբի, որի գլուխը հայ է: Հայտնում է «ԷՆ ՏԵ ՎԵ»-ն:
ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանցախմբի հինգ անդամները հայ են, մեկը՝ Դագեստանցի: Ըստ հետաքննության, 1968թ. ծնված հայը 2010թ. հունվարին հավաքել է խումբը, որը 1000 և 5000 ռուբլիի կեղծ թղթադրամներ էր սարքում: Թղթադրամները նրանք արտադրում էին Մոսկվայի Կրասնոդոնսկի և Մերձմոսկվայի Լոպասնենսկո փողոցներում:
Ոստիկանությունը համոզված է, որ ձերբակալվածներն այլ հանցակիցներ էլ ունեն: Փաստի հետ կապված քրեական գործ է հարուցվել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև