Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները ձվեր են նետել ակտիվիստների վրա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2013 20:35

«Փրկենք հուշարձանը օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, որն անցկացնում է ամենօրյա բողոքի ակցիաներ «Ծածկած շուկայի» համար, այս անգամ՝ հոկտեմբերի 19-ին, Շենգավիթ վարչական շրջանում էին:

Նախաձեռնության  անդամները Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանից երթով գնացին դեպի «Երևան Սիթի» սուպերմարկետ՝ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներին հորդորելով առևտուր չանել «Երևան Սիթի» սուպերմարկետից:

Նախաձեռնող խմբի անդամները անցորդներին բաժանում էին  թռուցիկներ, որտեղ ներկայացնում էին իրենց պահանջները: Ակտիվիստների խոսքով մայրաքաղաքի կենտրոնում ոչնչացվում է պատմական հուշարձան՝ Ծածկած շուկան, որն, ըստ իրենց, պատկանում է միայն հայ ժողովրդին և նրա հաջորդ սերունդներին. «Դուք գումարներ եք տրամադրում այն վանդալ հանցագործին, ով որ քանդում է ձեր հուշարձանն ու պետությունը»:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  կողմնակիցները սպասում էին նախաձեռնող խմբի անդամներին Շենգավիթ վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ՝ բղավելով՝ հեռացեք: Նրանք բողոքի ակցիա իրականացնողներին անվանում էին ՝ «անտուն բոմժեր, 5000 դրամանոցներ» և քաջալերում էին հարակից շենքերի բնակիչներին ջուր լցնել ակտիվիստների վրա: Պատգամավորի կողմնակիցները նույնիսկ ձու նետեցին նախաձեռնող խմբի անդամների վրա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Լֆիկը իր լռփիկների բղավելու համար,՝ արդեն դերիժոր է բերել:

  2. Syuzi Egiazaryan says:

    Уважаемый Самвел Алексанян, я проживаю в России и мы всей семьей внимательно следим, что происходит в Армении. У меня папа тоже занимается тем, чем вы, но мы никогда не нарушаем закон. Я советую вам стать примером для всех армян в Армении, сделав исправления ошибок: подарив рынок благотворительному фонду, тем самым, вы можете стать более уважаемым человеком, который осознал, что национальные интересы выше частных интересов. Второе, вы реально дискриминируете власть, кому и так нелегко. В-третьих, ваши дети будут гордится вами еще больше и им никто не может отрицать. С уважением и с надеждой…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031