Ոստիկաններն այսօր բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներից՝ Վահագն Մինասյանին։
«Անձրեւի ժամանակ, Վահագնը իր մեքենան, որը կայանված է քաղաքապետարանի դիմացի մայթին, մոտեցրեց քաղաքապետարանի շենքին։ Ժամը 15-ին մոտ էր։ Ոստիկանները մոտեցան նրան և ասացին, որ այստեղ կարելի է կայանել միայն ծառայողական մեքենաները»,- պատմել է քաղաքապետարանի դիմաց նստացույց անողներից Սուրեն Սահակյանը եւ ավելացրել, որ Վահագնը ընդդիմացել է, և ոստիկանները նրան տարել են Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, իսկ մեքենան՝ տարան տուգանային հրապարակ։
«Այստեղ էին նաև Պահակապարեկային ծառայության պետ Խաչիկ Ավետիսյանը և նրա տեղակալը»,-ասել է Սուրեն Սահակյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի