Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ մասնագետները դիմում են վարչապետին

Հոկտեմբեր 19,2013 19:22

a1plus-ը հայտնում է, որ այսօր մի խումբ ՏՏ ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներ հավաքվել են «Վիասվեր» տեխնոպարկի շրջակայքում` քննարկելու 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թերությունները:

Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է նպաստել ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն երիտասարդ մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։

«Ոչ ոք, երևի, տեղյակ չի կամ հաշվի չառնել , այն ծախսերը ,որ այս մարդիկ ունեն ՝վարկեր, և այլ պարտավորություններ»,- ասաց հաշվապահ Մանե Թանդիլյանը:

Ըստ քննարկման մասնակիցների, եթե իրենց եկամուտները զգալիորեն պակասեն, ստիպված կլինեն արտերկրից աշխատանքի հրավերներ ընդունել։

Ըստ նրանց՝  Կառավարության այս քայլը նաեւ մեծ հարված է ՏՏ ոլորտին:

Այս հարցով նամակ է պատրատվել՝ ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին, և այդ նամակի տակ արդեն ստորագրել են 25 կազմակերպություններ:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031