Սկսած 2013 թվականի օգոստոսի 13-ից Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) ուսանողները մասնակցեցին «ՏՏ Ծրագրի Կառավարում» դասընթացին, որն իրականացվել էր ի-Վորքս (www.e-works.am/am/) ընկերության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) (www.edmc.am) աջակցությամբ:
Դասընթացի հիմնական նպատակն էր հարստացնել ուսանողների գիտելիքները ՏՏ ծրագրի կառավարման և դասընթացի ընթացքում քննարկված այլ թեմաներից, ինչպես նաև պատրաստել բարձրորակ մասնագետներ, ովքեր կկատարեն իրենց առաջին քայլերը մասնագիտական բնագավառում՝ ունենալով հնարավորություն աշխատելու ի-Վորքս ընկերության Գյումրու մասնաճյուղում:
Վերապատրաստման երկրորդ փուլն անցկացվեց 2013 թվականի հոկտեմբերի 9-ին, որից հետո ԳՏՏԿ-ի երկրորդ կուրսի ուսանող Կարեն Գասպարյանը ընդունվեց աշխատանքի ի-Վորքս ընկերության Գյումրու մասնաճյուղում՝ որպես ծրագրավորող:
Այնուամենայնիվ, դասընթացի բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ և փորձ ձեռք բերել տվյալ բնագավառում:
Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն