«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ:
Լրատվական կայքը նաեւ պարզաբանումներ է ստացել Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: «Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր-ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ»,- հայտարարել է փաստաբանը:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Այն ինչ մենք բոլորս գիտեինք և հավատում էինք մեր հոգու խորքում:
Մինչև երբ? Մինչև ուր?
Լավ է, որ ամբողջական, չմոնտաժված նյութը կա, բայց Լիսկային մեղադրանք չի էլ առաջադրվել, որդուն առաջադրված մեղադրանքն էլ հանվել է….
Մի կողմ թողնելով միջադեպի մասնակիցնիրի մասին սուբեկտիվ կարծիքները – զուտ իրավական տեսակետից սա հանդիսանում է տեռորիստական ակտ՝ պետական բարձր պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
Ի՞նչ է նշանակում կեսգիշերին մոտ զինված գնալ մարզպետի տուն, ինչ-որ պարզաբանումների համար: Մի ամբողջ սահմանակից մարզի համար առաջին պատասխանատուն, որի աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում ժանը 9-ից մինչև ժանը 18-ը և երկուշաբթիից մինչև ուրբաթ …. և որը տվյալին պահին կարող է սահմանապահ կամ առաջին գծի զորամասի հրամանատարի հետ ինչ-որ հրատապ հարց են քննարկում ….
Կենդանի մնացած Բուդաղյանին՝ գնա մոմ վառիր, որ որպես տեռորիստ ցմահ չես դատապարտվել,
Հայկ Ալումյանին՝ իսկ դու սսկվիր, ծպտուն մի հանիր և լրացրու քո գիտելիքները իրավաբանությունից:
Իսկ ինչու է “Մի ամբողջ սահմանակից մարզի համար առաջին պատասխանատուն” այս ամբողջ օրվա ընտացքում “քնած” – և ավտոմեքենաի մեջ տեղի ունեցած միջադեպի և կրակոցների ժամանակ?
ամոթ մեր կառաւարութեանը
Անցորդ, ինչ էլ ճիշտ եք ընտրել ձեր կեղծանունը:
Բուդաղյանը կենդանի է մնացել, ասել է ողջ է, իսկ դուք, ավաղ, կենդանիներ էլ մնացիք:
Բայց, գիտեք, չէ որ
Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:
Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:
Գերված ենք մենք, ո’չ ստրուկ – գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:՛
Իսկ
մարզպետներ/անցորդներ շատ կգան ու կանցնեն անհետ…
անցորդ ջան էն որ ասում են ,, գողը գողից գողացավ աստված տեսավ զարմացավ,, հիմա դրանց է, ոնց կլիներ զենքով գնացել էին, բա չտային սպանեին ինչ անեին…
Կամ էլ այսպես.
“Անցորդ, խոնարհիր գլուխը քո սեգ”,
Լիսկայի համար վիզ մի դիր երբեք: